Իրանի նավթի արտահանման ծավալները հասել են 60 միլիարդ դոլարի
Տնտեսություն
11:16 11/04/2012

Իրանի նավթի արտահանման ծավալները հասել են 60 միլիարդ դոլարի

Իրանի նավթի արտահանման ծավալները հասել են 60 միլիարդ դոլարի:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին:

Իրանի նավթի նախարարը նշել է, որ արևմուտքի կողմից իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները արտահանման ծավալների կրճատման համար խոչընդոտ չեն հանդիսացել:

Հավելենք, որ իրանական նավթը տոկոսային հարաբերակցությամբ ներկրում են հետևյալ երկրները` Ճապոնիա (14%), Հարավային Կորեա (10%), Չինաստան (22%), ասիական այլ երկրներ (12%), Հնդկաստան (13%), Հարավային Աֆրիկա (4%), Իսպանիա (6%), Իտալիա (7%), Թուրքիա (7%), ԵՄ անդամ այլ երկրներ (5%):

Նախորդող տեղեկատվություն` Ահմադինեժադ. Իրանը եթե 3 տարի էլ նավթ չվաճառի, երկիրը հանգիստ կարող է գոյատևել

 

Placeholder
Իրանի նավթի արտահանման ծավալները հասել են 60 միլիարդ դոլարի