Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել անգործության մեջ. ՀՀԿ նախագահ
Քաղաքական
14:00 11/04/2012

Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել անգործության մեջ. ՀՀԿ նախագահ

Արմավիրի մարզ այցի շրջանակներում այսօր ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Էջմիածին քաղաքում հանդիպեց քաղաքի և մոտակա համայնքների ընտրողների հետ:

Ելույթ ունենալով Էջմիածնի կենտրոնական հրապարակում` Սերժ Սարգսյանն ասաց, որ որևէ մեկը իրենց չի կարող մեղադրել անգործության մեջ, ոչ մեկ չի կարող մեղադրել, որ իշխանությունը օգտագործում են որպես վայելք, այլ ոչ թե որպես մշտական աշխատանք և պատասխանատվություն:

Նա կոչ արեց, որ հավաքվածները լինեն ավելի ակտիվ, պահանջկոտ, որպեսզի քաղաքապետին ու կառավարությանն ուղղված պահանջներն առավել լինեն:

Անդրադառնալով միջազգային ճգնաժամին ու դրա հետևանքներին, Սերժ Սարգսյանը նշեց, թե «մենք ունեցանք խնդիրներ, բայց մեր տնտեսությունը չփլուզվեց, և փառք Աստծո, մենք որևէ սոցիալական ծրագիր չենք կրճատել»:

Ինչ վերաբերում է կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին, ապա ՀՀԿ նախագահը նշեց, որ պետք է հավատալ, քանի որ առանց հավատքի չի կարող լինել ոչ լուրջ ընտանիք, ոչ կոլեկտիվ, ոչ ընկերական միջավայր, ոչ պետություն և ոչ բանակ:

Placeholder
Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել անգործության մեջ. ՀՀԿ նախագահ