Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլի 22-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլիի համերգը՝ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից: Երևանում համերգ ունենալու մասին նշված է նաև երգչի անձնական կայքում http://www.andreabocelli.com/site.html#/en/tour_dates:
Երգչի պաշտոնական կայքում նաև նշված է, որ ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի հետ, դիրիժոր Մարչելո Ռոտա:
Նշենք, որ հենց ապրիլի 22-ին Երևանը պաշտոնապես ստանձնելու է «Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտողը: Այս օրը նախատեսված են մի շարք միջոցառումներ:
Placeholder