Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր մեկնարկել է Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի կողմից կազմակերպվող ամենամյա «Էներգաարդյունավետություն էքսպո» ցուցահանդեսը: IFC-ի երևանյան գրասենյակի մամուլի ծառայության հաղորդմամբ, ցուցահանդեսին ներկայացված են էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, որոնք կաջակցեն գործարարներին նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը և ջերմոցային գազերի արտանետումները:
Ցուցահանդեսը հանդիսանում է IFC-ի` Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կլիմայական պայմանների փոփոխության հետ կապված խնդիրների հաղթահարմանը ուղղված նախաձեռնության մաս, որի նպատաներից է կազմակերպություններն ավելի քիչ ռեսուրսատար և ավելի շահութաբեր դարձնելը:
Այս տարի IFC-ն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել բնակելի տարածքների էներերգաարդյունավետության խնդիրը: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն կլոր սեղաններ, քննարկումներ, պրեզենտացիաներ նվիրված այս խնդրին, իսկ IFC-ի գործընկեր բանկերը կներկայացնեն բնակելի տարածքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված առկա ֆինանսավորման ծրագրերը:
«ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը կազմակերպվել է “Մոկսվայի տուն Երևանում” ՄՄԳԿ-ում և կշարունակվի մինչև ապրիլի 14-ը: Ցուցահանդեսը կազմակերպված է IFC-ի Հայաստանում կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցության շնորհիվ: Նախագիծն իրականացնում է “Էքսպոմեդիա” ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:
1995թ. Հայաստանի անդամակցելուց ի վեր` IFC-ն 202 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 35 ծրագրերում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության բնագավառներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը: