Զոլյանը ԲՀԿ չի գնացել. Խաչիկ Գալստյան
Քաղաքական
11:12 12/04/2012

Զոլյանը ԲՀԿ չի գնացել. Խաչիկ Գալստյան

«Նման բան չկա»,-այսպիսի պատասխան տվեց ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հարցին, թե արդյոք Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը անդամակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Հիշեցնենք, որ այսօր «168 ժամ» թերթը վկայակոչելով իր տեղեկությունները, գրել էր թե Սուրեն Զոլյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Զոլյանի ԲՀԿ-ական դառնալու մասին խոսակցություններն ակտիվացան այն պահից, երբ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նրան խիստ նկատողություն հայտարարեց:

Այդ լուրերին ի պատասխան Աշոտյանը հայտարարել է, թե տեղյակ չէ Զոլյանի կուսակցական պատկանելության մասին: Զոլյանն էլ իր հերթին ԿԳ նախարարի որոշումն անհիմն է որակել ու հայտարարել, թե այն կբողոքարկի դատարանում:

Placeholder
Զոլյանը ԲՀԿ չի գնացել. Խաչիկ Գալստյան