Սահմանված ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում ԿՀԸ-ն կդիմի ծայրահեղ քայլի
Քաղաքական
17:37 14/04/2012

Սահմանված ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում ԿՀԸ-ն կդիմի ծայրահեղ քայլի

Հասարակական տրանսպորտի վրա, առևտրի, հասարակական սննդի օբյեկտների պատերի վրա և ներսում արգելված է նախընտրական պաստառներ փակցնել: ԿԸՀ-ին տեղեկացվել է, որ հասարակական տրանսպորտի միջոցների վրա առկա են կուսակցությունների նախընտրական պաստառներ: ԿԸՀ-ին արդեն հավաստիացվել է, որ նշված խախտումները վերացված են: Այս մասին լրագրողներին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ինչ վերաբերում է թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված Վլադիմիր Կարապետյանի ահազանգին , որ թույլ չեն տալիս քարոզչական պաստառ տեղադրել, թեև պայմանագիրն արդեն կնքված է, Տ. Մուկուչյանն ասաց, որ ընտրատարածքային հանձնաժողովը շրջայց է կատարել ու պաստառը փակցված է նախատեսված վայրում: «Այս պահին նման ընտրախախտում չկա»,- նշեց ԿԸՀ նախագահը:

Նա նաև ասաց, որ եթե արձանագրված իրավախախտումների համար նախատեսված կլինեն վարչական պատասխանատվություն, միանշանակ` ԿԸՀ այդ գործերով կիրականացնի վարչական վարույթներ, բայց դեռևս արձանագրվել են նախընտրական քարոզչական կարգի խախտումներ, որոնց վերաբերյալ ԿԸՀ պարտավոր է համապատասխան մոտեցում ցուցաբերել ու հետևել նման խախտումների վերացմանը, ինչը որ անում է:

Տ. Մուկուչյանը նաև տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված մոտեցմամբ, ցանկացած խախտումներ հայտնաբերելու դեպքում ԿԸՀ պետք է դիմի համապատասխան սուբյեկտներին, ընդհուպ մինչև թեկնածուներին` սահմանելով ժամկետներ խախտումները վերացնելու համար, խախտումները չվերացնելու դեպքում ԿՀԸ-ն կդիմի ծայրահեղ քայլի` ճանաչելով գրանցումն ուժը կորցրած:
 

Placeholder
Սահմանված ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում ԿՀԸ-ն կդիմի ծայրահեղ քայլի