Տարանտինոյի նոր ֆիլմը կպատմի ամերիկյան ստրկատիրության մասին
Մշակույթ
16:14 14/04/2012

Տարանտինոյի նոր ֆիլմը կպատմի ամերիկյան ստրկատիրության մասին

Սկանդալային Քվենթին Տարանտինոն պատրաստվում է ֆիլմ նկարահանել ԱՄՆ-ում մարդկանց վաճառքի ու ստրկատիրության մասին: Sony Pictures-ն արդեն իսկ հրապարակել է «Ազատված Ջանգո» ֆիլմի սյուժեն:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, գլխավոր դերակատար հանդես կգա օսկարակիր Ջեյմի Ֆոքսը, ով կկատարի դաժան տերերից փախուստի դիմած ստրուկի դերը:

Նշվում է, որ ֆիլմը Տարանտինոն նկարահանել է սեփական սցենարի հիման վրա, առաջին ցուցադրությունը նախատեսված է դեկտեմբերի 25-ին:

Placeholder
Տարանտինոյի նոր ֆիլմը կպատմի ամերիկյան ստրկատիրության մասին