Մեկնարկում է «Ազգային գրադարանային շաբաթ»-ը
Օրվա թեմա
08:28 16/04/2012

Մեկնարկում է «Ազգային գրադարանային շաբաթ»-ը

Այսօր մեկնարում է «Ազգային գրադարանային շաբաթ» լայնածավալ միջոցառումը` նվիրված «Հայ գրատպության 500-ամյակին» և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելուն: Շաբաթվա շրջանակներում (մինչև ապրիլի 23-ը) նախատեսվում են հանդիպումներ գիտության, մշակույթի և գրականության նշանավոր դեմքերի հետ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, գրադարանային բազմապիսի միջոցառումներ, որին կմիանան նաև մարզային գրադարանները:

Ժամը 11.00-ին Հայաստանի ազգային գրադարանում, մայրաքաղաքի, մարզային և համայնքային գրադարաններում տեղի կունենա «Ազգային գրադարանային շաբաթ»-ի բացումը:

Նշենք, որ Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ այս միջոցառումն անցկացվում է 2002 թվականից:

Placeholder
Մեկնարկում է «Ազգային գրադարանային շաբաթ»-ը