Մալաթիա-Սեբաստիայում կատարվածի կապակցությամբ մեկ երիտասարդ բերման է ենթարկվել ոստիկանություն
Իրավունք
14:31 16/04/2012

Մալաթիա-Սեբաստիայում կատարվածի կապակցությամբ մեկ երիտասարդ բերման է ենթարկվել ոստիկանություն

Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախօրեին Հայ Ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածուների նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ,  մեր տեղեկություններով, ոստիկանություն բերման է ենթարկվել մեկ երիտասարդ:

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի մասն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում նախընտրական քարոզչություն իրականացնելու ընթացքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոչընդոտների էր հանդիպել: Երեկոյան կողմ նրան օգնելու համար միացած պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը, Զոյա Թադևոսյանը և Բաբկեն Գարոյանը, ինչպես Panorama.am-ին տեղեկացրել էր Առուստամյանը, ծեծի էին ենթարկվել մի խումբ երիտասարդների կողմից: Բաբկեն Գարոյանի քիթը, արդյունքում կոտրվել էր և շտապօգնության միջոցով նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Առուստամյան. «Սամվել Ալեքսանյանի հրոսակախումբը» պատգամավորության երեք թեկնածու է ծեծել

«Լֆիկական Օսվենցիմի ազատագրումը մեր խնդիրն է լինելու». Փաշինյանը` երեկվա միջադեպի մասին

 

Placeholder
Մալաթիա-Սեբաստիայում կատարվածի կապակցությամբ մեկ երիտասարդ բերման է ենթարկվել ոստիկանություն