Ֆեյսբուքում Աշոտյանը մեկ անգամ ևս հայտնում է՝ «Ս. Զոլյանը ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում»
Կրթություն, գիտություն
20:47 17/04/2012

Ֆեյսբուքում Աշոտյանը մեկ անգամ ևս հայտնում է՝ «Ս. Զոլյանը ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը քիչ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելուն և դիմել է ֆեյսբուքահայությանը:

«Հարգելի ֆեյսբուքահայություն

Այսօրվա իմ հրամանը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Ստանում եմ բազմաթիվ հարցեր, նամակներ, զանգեր, գրություններ նախկին և ներկա ուսանողներից, աշխատակիցներից, այլ քաղաքացիներից:
Շնորհակալություն եմ հայտնում նրանցում հայտնվող աջակցության համար:
Միաժամանակ, որոշ հարցադրումներում կան նաև տարակուսանքի, անհանգստության և անհամաձայնության դրսևորումներ:

Մի կողմ թողնելով հարցի հուզական կողմը, ուզում եմ հայտնել հետևյալը`

1. Աբսուրդային են այն լուրերը, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը լուծարվելու է:
2. Համալսարանի և ոչ մի ուսանող այս ընթացքում չի տուժել և չի տուժելու, դասերը, ստուգարքները, քննությունները շարունակվելու են սովորական ռեժիմով:
3. Այս տարվա շրջանավարտները կստանան իրենց հասանելիք դիպլոմները:
4. Դիպլոմում սխալ մասնագիտական գրառմամբ ոչ մի նախկին շրջանավարտ անհանգստանալու կարիք չունի: Մեր մեղքն է, որ այդ խախտումը ուշ է հայտնաբերվել, և ոչ թե ձեր:
5. Ս. Զոլյանը ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում: Հարցի իրավական մանրամասնությունները պատրաստ ենք ներկայացնել դատարանում:

6. Հարցը չունի քաղաքական ենթատեքստ: Սակայն որոշ քաղաքական շրջանակներ և քաղաքականացված և ուղղորդված ԶԼՄ-ներ փորձում են շահարկել այն:

Հ.Գ. Հարգում եմ Ս. Զոլյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, ցավում եմ իր անվայելուչ ու հայ մտավորականին ոչ հարիր պահվածքի համար:

Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ
Կան պետություն, օրենքներ, ՀՀ քաղաքացիներ:

Հարգանքով` Ա.Աշոտյան»:

Placeholder
Ֆեյսբուքում Աշոտյանը մեկ անգամ ևս հայտնում է՝ «Ս. Զոլյանը ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում»