Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Օրվա թեմա
08:35 17/04/2012

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Ապրիլի 17-ին ժամանակ առ ժամանակ, 19-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, ապրիլի 20-ից 21-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը, 18-ի գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով, 18-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:

Երևանում, ապրիլի 17-ին ժամանակ առ ժամանակ, 19-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Ապրիլի 20-ից 21-ին ևս հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Placeholder
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի