Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախօրեին երեկոյան խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագած փողոցի թիվ 1 տանը տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել յուղի թորման ապարատի պայթյուն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.47-ին, մարվել` 21.06-ին: Ա. Սմբատյանին պատկանող տանը կից (բնակելի տարածքում) այրվել է արհեստագործական շինություն` 90 քմ: