Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա
Օրվա մամուլ
10:10 19/04/2012

Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Ռոբերտ Քոչարյանը ՌԴ մայրաքաղաք է մեկնել դեռ նախորդ շաբաթ: Թե ինչու, թերթին չի հաջողվել պաշտոնապես ճշտել. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պարզապես չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: «Չի բացառվում, որ առաջիկայում նրանք հայտարարեն, թե Քոչարյանը, որը «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, Մոսկվա է մեկնել հերթական նիստին մասնակցելու համար: Հընթացս էլ Պուտինի հետ թեյ է խմել»,- գրում է թերթը և հավելում, որ ըստ իր աղբյուրների` Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա է մեկնել Գերմանիայի Դաշնություն այցից հետո:

Placeholder
Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա