Մանուկ Վարդանյանը ինքնաբացարկ չի հայտնել. Թիվ 25 ԸԸՀ նախագահ
Քաղաքական
14:53 19/04/2012

Մանուկ Վարդանյանը ինքնաբացարկ չի հայտնել. Թիվ 25 ԸԸՀ նախագահ

Այս պահի դրությամբ Թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Մանուկ Վարդանյանը ինքնաբացարկ չի հայտնել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 25 ԸԸՀ նախագահ Արմեն Բադալյանը:

Նշենք, որ արդեն մի քանի օր է լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, թե Մանուկ Վարդանյանը ինքնաբացարկ է հայտնել, սակայն դրանք պաշտոնապես դեռևս չեն հաստատվում:

Մանուկ Վարդանյանը Տրանսպորտի և կապի նախարարն է և նրա թեկնածությունը պաշտպանում է «Օրինաց» երկիր» կուսակցությունը:

Նշենք, որ, ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի, ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետն ավարտվելու է ապրիլի 26-ին:

Placeholder
Մանուկ Վարդանյանը ինքնաբացարկ չի հայտնել. Թիվ 25 ԸԸՀ նախագահ