Ռիկարդո Ռիկկոն որակազրկվել է 12 տարով
Աշխարհում
18:18 19/04/2012

Ռիկարդո Ռիկկոն որակազրկվել է 12 տարով

Այսօր իտալական հակադոպինգային դատարանը որոշել է 12 տարով որակազրկել հեծանվորդ Ռիկարդո Ռիկկոյին` սեփական արյան փոխներարկման համար: Այս մասին տեղեկացնում է «L'equipe»-ը: Ավելի վաղ նույն պատճառով նրան մեղադրել էր նաև Ազգային օլիմպիական կոմիտեն: Նախորդ տարվա փետրվարին արյան փոխներարկման հերթական փորձը քիչ էր մնում խլեր 27-ամյա հեծանվորդի կյանքը, ինչի արդյունքում նա հայտնվել էր հիվանդանոցում: Այնտեղ նա բժշկին խոստովանել էր կատարած արարքի մասին` նաև նշելով, որ իր արյունը պահում էր տանը` սառնարանում: Բժիշկն էլ, իր հերթին, այդ մասին տեղեկացրել էր ոստիկանությանը:
Ավելացնենք, որ Ռիկկոն 2008 թ. որակազրկվել էր 20 ամսով` արգելված խթանիչներ օգտագործելու համար:
 

Placeholder
Ռիկարդո Ռիկկոն որակազրկվել է 12 տարով