ԵՊՀ-ի տուբերկուլյոզով հիվանդը հոսպիատալացվել է
Առողջություն
15:34 19/04/2012

ԵՊՀ-ի տուբերկուլյոզով հիվանդը հոսպիատալացվել է

Երևանի պետական համալսարանում տուբերկուլյոզով հիվանդ է հայտնաբերվել: Ինչպես Panorama.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը, տուբերկուլյոզով հիվանդը ուսանող է:
Նրա խոսքերով՝ համապատասխան մասնագետները ժամանել են համալսարան և հիվանդը արդեն հոսպիատալացվել է և գտնվում է տուբդիսպանսերում:
 
Շ.Հունանյանը նշեց, որ ուսանողի հետ շփված անձինք նույնպես հետազոտվել են, բացի այդ ուսանողների հետ բացատրական աշխատանքեր են տարվել՝ հիվանդության հետ կապված ինֆորմացիա է տրամադրվել: Նա ասաց նաև, որ կարող են հետազոտվել նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են:

Placeholder
ԵՊՀ-ի տուբերկուլյոզով հիվանդը հոսպիատալացվել է