Ապրիլի 22-23-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կդիմավորի հանրությանն իր անվճար ցուցասրահներով
Մշակույթ
13:43 20/04/2012

Ապրիլի 22-23-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կդիմավորի հանրությանն իր անվճար ցուցասրահներով

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության հետ միասին, հանդիսանում է Երևանը՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և Հայ գրատպության 500-ամյակի ծրագրի շրջանակներում կենտրոնում կայանալիք գրքի եռօրյա փառատոնի համակազմակերպիչն ու գործընկերը:

Ըստ կենտրոնի մամուլի ծառայության, հավատարիմ իր առաքելությանը, այսպիսի կարևոր նախաձեռնությանն աջակցելով, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է նպաստել համաշխարհային և Հայաստանյան լավագույն մշակութային արժեքների ներկայացմանը, որը տվյալ դեպքում հանդիսանում է գիրքը:

«Հրավիրում ենք բոլորին Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ մասնակցելու տեղի ունենալիք իրադարձություններին և վայելելու Երևանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման ու հայոց 500-ամյա գրատպության պատիվն ու բերկրանք»,-ասել է կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ապրիլի 22-23-ին Գրքի էքսպոն հյուրընկալելուց բացի, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կդիմավորի հանրությանն իր անվճար ցուցասրահներով և բազմազան թեմատիկ ծրագրերով, որոնց ժամանակացույցը ներկայացված է  այս հղումով:

Placeholder
Ապրիլի 22-23-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կդիմավորի հանրությանն իր անվճար ցուցասրահներով