Թիվ 17 ԸԸՀ նման բովանդակությամբ որևէ դիմում չի ներկայացվել. ԿԸՀ
Քաղաքական
15:05 21/04/2012

Թիվ 17 ԸԸՀ նման բովանդակությամբ որևէ դիմում չի ներկայացվել. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձագանքել է «Ժողովուրդ» օրաթերթի «Օրենք է խախտում» հրապարակմանը:

Ըստ ԿԸՀ մամուլի ծառայության. «Հոդվածում նշված է, որ թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ անդամ Գագիկ Ներսիսյանի լիազոր ներկայացուցիչները բողոք են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով այն մասին, որ «ՀՀԿ-ական թեկնածու Կարինե Պողոսյանն Արտաշատ քաղաքի ողջ շենքերի վրա, սննդամթերքների օբյեկտներին անթիվ-անհամար ընտրական պաստառներ է փակցրել…»»:

ԿԸՀ-ից հայտնում են, որ հոդվածում նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և 21.04.2012 թվականի դրությամբ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վերոհիշյալ բովանդակությամբ որևէ դիմում (բողոք) չի ներկայացվել:

«Հոդվածում նշված փաստերի հավաստիության ստուգման նպատակով 21.04.2012թ. թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները շրջայց են կազմակերպել, որի արդյունքում պարզվել է, որ արգելված վայրերում պաստառներ փակցնելու վերաբերյալ տեղեկությունները հնարածին են և չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է հանձնաժողովի արձագանքում:

Placeholder
Թիվ 17 ԸԸՀ նման բովանդակությամբ որևէ դիմում չի ներկայացվել. ԿԸՀ