Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 40-ամյակին նվիրված գիտաժողով` Երևանում
Այսօր մեկնարկել է «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար: Մշակույթը կայուն զարգացման գործոն» տարածաշրջանային գիտաժողովը` նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 40-ամյակին: Նշենք, որ գիտաժողովն անցկացվում է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանի` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման միջոցառումների շրջանակներում:
ԱՊՀ անդամ պետությունների, միջազգային փորձագետների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, հայաստանյան և արտերկրի հասարակական կառույցների /ԻԿՕՄՕՍ, ԻԿՕՄ Թանգարանների միջազգային խորհուրդ, Հայկական թանգարանների ազգային կոմիտե, ԻԿՌՕՄ/ ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող երևանյան երկրորդ տարածաշրջանային գիտաժողովը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի բյուրոյի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ–Մատենադարանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Մշակութային հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի հետ համագործակցությամբ: Այն շարունակությունն է ԱՊՀ անդամ պետությունների առաջին տարածաշրջանային` «Մշակութային քաղաքականություն և քաղաքականություն մշակույթի համար. նոր մշակութային քաղաքականության պրոֆիլ» (Երևան, 2009 թ.) խորագիրը կրող գիտաժողովի և կոչված է մշակույթը ներկայացնելու որպես կայուն զարգացման կարևորագույն և անփոխարինելի գործոն:
Գիտաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Կատալին Բոյարդը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Գիտաժողովի շրջանակներում քննարկվում է երկու թեմա` «Համաշխարհային ժառանգությունը և կայուն զարգացումը», «Մշակութային բազմազանությունը զարգացման գործոն. գրավոր ժառանգություն», անցկացվում են կլո-սեղաններ: Գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն վաղը: