Ինչն էր վայքեցիներին բերել ԲՀԿ-ի հանրահավաքին
Օրվա մամուլ
10:04 21/04/2012

Ինչն էր վայքեցիներին բերել ԲՀԿ-ի հանրահավաքին

«Հրապարակը» գրել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ «Բարգավաճ Հայաստանն» այցելել էր Վայոց Ձոր և 10 հատ տրակտոր էր տարել հետը: «Բայց զավեշտալին այն է, որ Գագիկ Ծառուկյանը նվերը հանձնելուց հետո հայտարարել էր, որ տրակտորներն ընտրությունների հետ կապ չունեն, որ ԲՀԿ-ն ավելի վաղ էր որոշել մարզերը համալրել անհրաժեշտ տեխնիկայով»,- գրում է թերթը և նաև նշում, որ օրեր առաջ ԲՀԿ Վայքի գրասենյակում վայքեցիներին ցուցակագրել էին և ամեն ընտրողին խոստացել 25 կիլոգրամ ալյուր, որը, ի դեպ, դեռևս չեն բաժանել: «Հավանաբար, ալյուրը ստանալու ակնկալիքն էր վայքեցիներին հրապարակ բերել»,- գրում է «Հրապարակը»:

Placeholder
Ինչն էր վայքեցիներին բերել ԲՀԿ-ի հանրահավաքին