Բիշարյանին «քցում են»
Օրվա մամուլ
09:23 21/04/2012

Բիշարյանին «քցում են»

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ թեև ՀՀԿ-ն խոստացել էր Երևանի թիվ 11 ընտրատարածքում սատարել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետագայում նրանք հրաժարվել են այդ մտքից: Թերթի հետ զրույցում ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը հերքել է այս լուրը: Հարցին` ինչպես են ՕԵԿ-ում վերաբերվում այն հանգամանքին, որ Շենգավիթում Ս. Սարգսյանը կոչ է արել քվեարկել նախկին ՕԵԿ-ական, հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այժմ` ԲՀԿ կողմից առաջադրված Գրիգորի Մարգարյանի օգտին, Ամիրյանը նշել է. «Արտառոց ոչինչ չկա, երբ նախագահը սատարում է կոալիցիոն գործընկերներին»:

Placeholder
Բիշարյանին «քցում են»