Չարենցավանում «բռնագրավում են» անձնագրերը
Օրվա մամուլ
09:20 21/04/2012

Չարենցավանում «բռնագրավում են» անձնագրերը

«Երկիրը» գրում է, որ այս օրերին ՀՀԿ-ականները 10 հազար դրամի դիմաց ակտիվորեն գրանցում են Չարենցավան քաղաքի բնակիչների անձնագրերի սերիաները: Ոմանց անձնագրերն էլ հանրապետականները «բռնագրավում են»` ավելի մեծ գումար տալու պայմանով, իհարկե, մինչև ընտրությունները: Նման կերպ վարվում են այն քաղաքացիների հետ, ովքեր կասկածելի են թվում. ՀՀԿ-ականները վախենում են, որ «աֆերիստ» բնակիչները գումարը կվերցնեն, ընտրության օրը իրենց «կֆռռացնեն» և ձայնը կտան նրան, ում ցանկանում են:

Placeholder
Չարենցավանում «բռնագրավում են» անձնագրերը