Ավետիք Գրիգորյանը բաժանեց 2-5-րդ տեղերը
Սպորտ
14:06 23/04/2012

Ավետիք Գրիգորյանը բաժանեց 2-5-րդ տեղերը

Դուբայի շախմատային փառատոնի հիմնական մրցաշարի հանգստյան օրն անցկացվեց կայծակնային օփեն: Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և բաժանեց 2-5-րդ տեղերը: Գրիգորյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Բահադուր Ջոբավայից (Վրաստան): Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը վաստակեցին 6,5-ական, գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, ինչպես նաև Գրիգոր Դիլանյանը` 6-ական միավոր:
Կայծակնային մրցաշարին մասնակցում էին 82 շախմատիստներ:

Placeholder
Ավետիք Գրիգորյանը բաժանեց 2-5-րդ տեղերը