Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ Սերժ Սարգսյանին է հանդիպել, ոչ էլ Զուրաբյանից պահանջ ստացել
Քաղաքական
12:42 23/04/2012

Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ Սերժ Սարգսյանին է հանդիպել, ոչ էլ Զուրաբյանից պահանջ ստացել

«Սերժ Սարգսյանի հետ հանդիպում չի եղել, սուտ լուրեր են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն լուրերը, թե ինքը Սյունիքում հանդիպել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նաև հերքեց այն լուրերը, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր անդամ Արարատ Զուրաբյանը իրենից պահանջել է, որ թիվ 4 ընտրատարածքում «Ժառանգությունը» հանի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը` հօգուտ Սաթիկ Սեյրանյանի:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Նախորդող հրապարակում`
Զարուհի Փոստանջյա՞ն, թե՞ Սաթիկ Սեյրանյան. «Ինձ թվում է` պատասխանն այնքան միանշանակ է»

Placeholder
Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ Սերժ Սարգսյանին է հանդիպել, ոչ էլ Զուրաբյանից պահանջ ստացել