Ապրիլի 23-ը գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է
Օրվա թեմա
09:57 23/04/2012

Ապրիլի 23-ը գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է

16 տարի առաջ, 1995թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր:
Այս օրը հենց այնպես չի ընտրվել. 1616թ. ապրիլի 23-ին մահացել է անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրը, համաշխարհային գրականության դեմքերից մեկը՝ Միգել դե Սերվանտեսը, ինչպես նաև` իսպանացի բանաստեղծ Գարսիլասո դե լա Վեգան: Ապրիլի 23-ը նաև մահվան կամ ծննդյան օրն է այնպիսի նշանավոր հեղինակների, ինչպիսիք են Մորիս Դրյուոնը, իսլանդացի Հադլդոուր Լաքսնեսը, Վլադիմիր Նաբոկովը և այլն:

Այս տարի Գրքի համաշխարհային օրը նվիրված է թարգմանությանը: Դա պատահական չէ, քանի 2012թ-ին լրանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռեեստրի ինդեքսի` -ի 80-ամյակը: Որոնման այս եզակի տվյալների բազայում պահպանվում են համաշխարհային գրողների ստեղծագործությունների թարգմանությունները: Օրինակ` Ագաթա Քրիստին, Ժյուլ Վեռնը և Շեքսպիրը աշխարհում առավել շատ թարգմանված հեղինակներն են: Իսկ ամենաշատ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներով:

Այսօր այդ գրանցման ռեեստրում կա աշխարհի 148 երկրների մոտ 500 հազար հեղինակների, 78 հազ. հրատարակիչների 2 մլն գրառումներ:

 

 

Placeholder
Ապրիլի 23-ը գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է