Աշոտյանը Բուխարեստում է
Կրթություն, գիտություն
12:10 25/04/2012

Աշոտյանը Բուխարեստում է

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով մեկնել է Բուխարեստ՝ մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին:

ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի շրջանակում նախատեսվում են քննարկումներ Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի և այլ շահառուների միջև, ինչպես նաև մշակվելու է հաջորդ տարիների գործողությունների ծրագիրը:

Կրթական հարցերի պատասխանատուներին հնարավորություն է ընձեռվելու քննարկել համագործակցության հնարավոր ուղիները` Եվրոպայում բարձրագույն կրթության համաձայնեցված համակարգ ապահովելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների այլ ներկայացուցիչներ:
 

Placeholder
Աշոտյանը Բուխարեստում է