«Բարգավաճ Հայաստանի» 2 թևերը. Օսկանյան` նախագահ
Օրվա մամուլ
09:22 25/04/2012

«Բարգավաճ Հայաստանի» 2 թևերը. Օսկանյան` նախագահ

«Հրապարակ»-ի տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում երկու թև է ձևավորվել. Մեկը` Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, անկոնֆլիկտ մարտավարության կողմնակից է և պատրաստ է ընդունել Հանրապետականի թելադրած խաղի կանոնները: Մյուսը, որ ավելի արմատական է և ուղղորդվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից, առճակատման կողմնակից է:

Երկրորդ թևի ներկայացուցիչը Վարդան Օսկանյանն է, որին ոմանք ուզում են ընտրություններից հետո նստեցնել կուսակցության ղեկավարի աթոռին: «Գլխավոր փաստարկն այն է, որ նա քաղաքական ֆիգուր է, և նրա` ԲՀԿ նախագահ դառնալը բազմաթիվ հարցեր կլուծի, այդ թվում` կուսակցությունը դրսի ուժերի համար կդարձնի ընդունելի, և ԲՀԿ վարկանիշը կբարձրանա: Այս թևը, որպես մաքսիմում ծրագիր, քննարկում է նաև նախագահական ընտրություններում Օսկանյանի թեկնածությունն առաջ քաշելու գաղափարը»,- գրում է թերթը:

Placeholder
«Բարգավաճ Հայաստանի» 2 թևերը. Օսկանյան` նախագահ