Պիկեն դուրս է գրվել հիվանդանոցից
Աշխարհում
15:41 25/04/2012

Պիկեն դուրս է գրվել հիվանդանոցից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ բախման արդյունքում հայտնվել էր հիվանդանոցում: Բժիշկների նախնական եզրակացությամբ` Պիկեն ուղեղի թեթև ցնցում է տարել:

Վերջին տեղեկություններով` այդ վնասվածքը լուրջ հետևանքներ չի թողնի ֆուտբոլիստի առողջության վրա: Բայց նրան չի կարելի նաև լիարժեք առողջ համարել: Չնայած Պիկեն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, բժիշկները նրան հորդորել են նվազագույնը մեկ շաբաթ հանգստանալ: Այս մասին հայտնում է sport.es-ը:

Placeholder
Պիկեն դուրս է գրվել հիվանդանոցից