Տորրես. «Բարսելոնը» լավագույն թիմն է աշխարհում»
Աշխարհում
15:01 25/04/2012

Տորրես. «Բարսելոնը» լավագույն թիմն է աշխարհում»

«Չելսիի» հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը կիսվել է «Բարսելոնի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից ստացած տպավորություններով:

«Սա ֆուտբոլ է: Միշտ չէ, որ լավագույններն են հաղթում: Գիտեինք, թե ինչպես պետք է խաղանք «Բարսելոնի» դեմ: Մեր մրցակիցն իր լավագույն խաղը չխաղաց: Մենք օգտագործեցինք մեր ուժեղ կողմերը և երկու հանդիպումն էլ բարձր մակարդակով անցկացրեցինք: Կատալոնյան թիմը հնարավորություններ ուներ, սակայն Ռամիրեսը շատ կարևոր գոլ խփեց:

«Բարսելոնը» լավագույն թիմն է աշխարհում: Հիմա արդեն կմասնակցենք եզրափակիչ երկու խաղի, իսկ Պրեմիեր լիգայում կպայքարենք չորրորդ տեղի համար»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Placeholder
Տորրես. «Բարսելոնը» լավագույն թիմն է աշխարհում»