Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տրաուտ. «Վանես Մարտիրոսյանն իմ տեղն է զբաղեցրել Օլիմպիադայում, և ես դա չեմ մոռացել»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջինքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Օստին Տրաուտը հայտարարել է, որ կցանկանար մենամարտել Ջեյմս Կիրկլենդի կամ Վանես Մարտիրոսյանի հետ:
«Կուզեի հաղթել Կիրկլենդին: Կարծում եմ` նրա հնարավորությունները գերագանահատված են: Արդեն երկար ժամանակ է` ցանկանում ենք հանդիպել նրա հետ: Իսկ Վանես Մարտիրոսյանն իմ տեղն է զբաղեցրել Օլիմպիադայում, և ես դա չեմ մոռացել: Մտադիր եմ մենամարտել նրա հետ: Ընդհանրապես` պատրաստ եմ հանդիպել վարկանշային սանդղակի լավագույն տասնյակի ցանկացած մարզիկի հետ»,- Տրաուտի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Ավելացնենք, որ Տրաուտը հաջորդ մենամարտն ամերիկյան Կարսոնում կանցկացնի Դելվին Ռոդրիգեսի հետ, հունիսի 2-ին: