ԱԱԽ քարտուղարի եղբայրը հեռանում է
Օրվա մամուլ
09:20 25/04/2012

ԱԱԽ քարտուղարի եղբայրը հեռանում է

«Երկիր»-ի տեղեկություններով` ՀՀԿ-ն ՕԵԿ-ին արդեն հստակ բացատրել է, որ ընտրությունների ժամանակ` վերջին պահին, ՕԵԿ-ի համար ոչինչ անել չի պատրաստվում: Այն, որ ՀՀԿ-ն ձեռքերը լվացել է ՕԵԿ-ից, կուսակցությունում շատ ծանր են տարել: ՕԵԿ-ում գիտակցում են, որ առանց իշխանության, առանց ՀՀԿ-ի` առոչինչ են:

Թերթի տեղեկություններով` նույնիսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբայրը` Արմեն Բաղդասարյանը, ով մի շարք խոշոր ձեռնարկությունների սեփականատեր է, որոշել է վաճառել դրանք և հեռանալ երկրից: «Մեր աղբյուրները պնդում են, որ Արմեն Բաղդասարյանին` ԱԱԽ քարտուղար եղբայրը որևէ կերպ չի փորձում համոզել մնալ Հայաստանում»,- գրում է թերթը:

Placeholder
ԱԱԽ քարտուղարի եղբայրը հեռանում է