Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի ամերիկացի երգչուհի Բեոնսե Նոուլզին People ամսագիրը ճանաչել է մոլորակի այս տարվա ամենագեղեցիկ կինը: Մի քանի «Գրեմմի» մրցանակների արժանացած Բեոնսեն ճանաչվել է ոչ միայն ամենագեղեցիկ կին, այլ նաև «ոճի սրբապատկեր»:
Նա վարկանշային ցուցակում առաջ է անցել այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսին են Շարլիզ Թերոնը, Քրիսթինա Հենդրիքսը և Քեյթ Միդլթոնը: «Այժմ ես ինձ ավելի գեղեցիկ եմ զգում: Նախ և առաջ դա պայմանավորված է իմ դստեր ծնունդով: Նախկինում երբեք չեմ զգացել նրբության այս հիանալի զգացողությունը»,- ասել է 30- ամյա երգչուհին:
Հիշեցնենք, որ «R'n'B» աստղ Բիոնսե Նոուլզն ամուսնացած է ռեփփեր Ջեյ Զիի հետ:
Նշենք, որ ամսագրի կազմած վարկանիշային աղյուսակում ընդգրկված է 178 հոգի` երգչուհիներ, մոդելներ, դերասանուհիներ և այլք: