«ՆԱԲՈՒԿՈ»-ն լքում են
Քաղաքական
12:27 26/04/2012

«ՆԱԲՈՒԿՈ»-ն լքում են

Հունգարական նավթագազային «ՄՈԼ» ընկերությունը որոշել է լքել «Նաբուկո» նախագիծը: Այս մասին հաղորդում է «Վզգյլադ»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, որոշման հիմնական դրդապատճառnն այն է, որ երկրի կառավարությունը որոշում է կայացրել նախապատվությունը տալ հարավային հոսք նախագծին: Այս ամենը «ՆԱԲՈՒԿՈ» նախագծի իրականացման հնարավորությունը դարձնում է առավել աղոտ:

Նշենք, որ «ՄՈԼ»-ի որոշման մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Արբանը: Վերջինիս խոսքերով, որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նաբուկոն վերջին շրջանում բախվում է բազմաթիվ դժվարությունների, ինչի հետևանքով «նույնիսկ հունգարական «ՄՈԼ»-ը դուրս է գալիս» նախագծից:

Ընկերությունը վերոնշյալ որոշման հետ կապված հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որում սակայն, ուղղակիորեն ոչ հերքում, ոչ հաստատում է «ՆԱԲՈՒԿՈ» նախագծից դուրս գալու որոշումը: Իր հերթին, «ՆԱԲՈՒԿՈ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Դոլեզանը նշել է, որ նա չի տիրապետում որևէ տեղեկատվության, որը կհաստատեր հունգարական ընկերության կամ նրա դուստր ձեռնարկության՝ FGSZ ընկերության նախագծից դուրս գալու փաստը:

Ինչպես նշում է պարբերականը, բազմաթիվ խնդիրների շարքում Նաբուկոյի բաժնետերերի մեջ աստիճանաբար հիմնավորվում է այն կարծիքը, որ նախագիծը չի արդարացնի պահանջված հսկայական ներդրումները:

Նախագիծը գնահատվում է 10.4 միլիարդ դոլլար:

Placeholder
«ՆԱԲՈՒԿՈ»-ն լքում են