Քուրդ պատգամավորները մտադրութուն ունեն ապրիլի 24-ը սգո օր հայտարարել
Օրվա թեմա
11:10 26/04/2012

Քուրդ պատգամավորները մտադրութուն ունեն ապրիլի 24-ը սգո օր հայտարարել

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ-BDP) կուսակցության պատգամավոր Սըրը Սյուրեյա Օնդերը խորհրդարանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ ինքը և իր կուսակիցները մասնակցել են հայերի ջարդերի ու տեղահանության հերթական տարելիցի կապակցությամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպված միջոցառմանը:

Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` մասնակիցները ոգեկոչել են զոհերի հիշատակը` ցուցադրելով 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված ու սպանդի ենթարկված հայ մտավորականների, ինչպես նաև 2007-ին սպանված Հրանտ Դինքի լուսանկարները:

Օնդերը նաև տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) ներկայացնել օրենքի մի նախագիծ, ըստ որի, ապրիլի 24-ը պետք է հայտարարել «հայ ժողովրդի սգո և վշտակցության օր»:

Placeholder
Քուրդ պատգամավորները մտադրութուն ունեն ապրիլի 24-ը սգո օր հայտարարել