Ռոբբեն. «Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Բավարիայում»
Աշխարհում
15:33 26/04/2012

Ռոբբեն. «Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում մյունխենցիներն արժանիորեն հաղթահարեցին «Արքայական ակումբի» արգելքը:

«Դա հրաշալի էր: Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Բավարիայում»: Երբ հանդիպման 14 րոպեի ընթացքում պարտվում ես 0:2 հաշվով, պետք է ամուր բնավորություն դրսևորել: Այո, մնացած ժամանակահատվածում մենք իսկապես գեղեցիկ ֆուտբոլ հրամցրեցինք ֆուտբոլային հանրությանը: Կարծում եմ` արժանի էինք այս հաղթանակին»,- ասել է Ռոբբենը:

Placeholder
Ռոբբեն. «Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Բավարիայում»