Երևանում մեկնարկում են Սանկտ Պետերբուրգի օրերը
Մշակույթ
09:52 26/04/2012

Երևանում մեկնարկում են Սանկտ Պետերբուրգի օրերը

Այսօր Երևանում կայանալիք գալա համերով մեկնարկելու է Սանկտ Պետեբուրգի օրերը: Մինչև ապրիլի 28-ը նախատեսված է Երևանում իրականացել մի քանի միջոցառումներ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այսօր Ռուս-հայկական սլավոնական համալսարանում Սանկտ Պետերբուրգի և Երևանի ԲՈՒՀ–երի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալու է կլոր սեղան, Երևանի քաղաքապետարանում` «Սանկտ Պետերբուրգի և Երևանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով։

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվելու է «Շեքսպիրը փոփոխական աշխարհում» ցուցահանդես: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում Դրամատիկակա թատրոննների դերասանների համար ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենիյ Լեոնով–Գլադիշևի անցկացնելու է մաստեր կլասս:

Վաղը Սանկ Պետերբուրգի պատվիրակությունը այցելելու է նաև Ծիծեռնակաբերդ:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-7-ը Երևանում անցկացվել են Մոսկվայի օրեր:

Placeholder
Երևանում մեկնարկում են Սանկտ Պետերբուրգի օրերը