ՕԵԿ-ից հեռանում են խմբերով
Օրվա մամուլ
09:47 27/04/2012

ՕԵԿ-ից հեռանում են խմբերով

«Ժողովուրդը» գրում է. «Տեսակետ կա, որ ՕԵԿ-ը որոշել է իր ուժերը կենտրոնացնել համամասնական ընտրացուցակի և 5 տոկոսի շեմը հաղթահարելու վրա: Մանավանդ, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ն այս անգամ ամենևին էլ չի պատրաստվում օգնել ՕԵԿ-ին, այլ ԱԺ ընտրությունների նախաշեմին «քցելու» է նրան»: Թերթի տեղեկություններով՝ «ինքնաբացարկների հիմնական պատճառը այս կուսակցության ներսում տիրող ոչ նորմալ մթնոլորտն է. մի մասը դժգոհ է ՕԵԿ-ում չգնահատված լինելուց, համամասնական ընտրացուցակում վատ տեղ գրավելուց և այլն»: Թերթի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն անդրադառնալով հարցին, թե ինչու են իրենք պատրաստվում «քցել» կոալիցիոն գործընկերոջը, նշել է. «ՀՀԿ-ն ոչ մեկին չի քցում։ Դա ՀՀԿ գործելաոճը չէ։ Իսկ այս ընտրություններում յուրաքանչյուր ուժ ինքը պետք է պայքարի»:

Placeholder
ՕԵԿ-ից հեռանում են խմբերով