«Գլորիա-Սարտիս» կարի ֆաբրիկայում աշխատեղերն ավելացել են ևս 1000-ով` ի շնորհիվ ՀՀ Նախագահի
Քաղաքական
16:55 27/04/2012

«Գլորիա-Սարտիս» կարի ֆաբրիկայում աշխատեղերն ավելացել են ևս 1000-ով` ի շնորհիվ ՀՀ Նախագահի

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելեց Վանաձոր քաղաքի «Գլորիա-Սարտիս» կարի ֆաբրիկա: Երկրի ղեկավարին ներկայացվեցին ֆաբրիկայում իրականացված աշխատանքներն ու զարգացման ծրագրերը:

Վանաձորի «Գլորիա-Սարտիս» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 2008թ.-ին, ֆաբրիկայի բաժնեմասի 50%-ը պատկանում է իտալական կողմին, իսկ մյուս 50%-ը` հայկական ընկերությանը:

Պլանավորվող ծավալների արտադրութուն կազմակերպելու համար համաձայն հաշվարկների պետք է կատարվեն 5.000.000 եվրո ներդրումներ:

Կողմերը պլանավորվել են առաջին երկու տարում ստեղծել 450 աշխատատեղեր, իսկ հաջորդ երկու տարում աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 1000:

1000 աշխատատեղ ստեղծելու համար պահանջվում էր 15.000 մ/ք արտադրական վերանորոգված տարածք, որի կառուցման կամ ձեռք բերման և վերանորոգման համար անհրաժեշտ էր շուրջ 2.500.000 եվրո, որը հայկական ընկերությունը չուներ:

Հանրապետության նախագահին` 2009թ.-ին ընկերության այցի ժամանակ, պատասխանատուները ներկայացրել են այս ծրագիրը և խնդրել նախագահի աջակցությունը դրա իրագործմանն ուղղված որոշակի խնդիրների լուծման գործում:

Հանրապետության նախագահի աջակցությամբ ընկերությունը կարողացել է լուծել այդ խնդիրները:
Ֆաբրիկայում արտադրվում է բարձր որակի եվրոպական շուկայում մրցունակ հագուստ, իսկ 2013թ.-ից հետո կան պլաններ նաև արտադրություն կազմակերպել հանրապետության այլ բնակավայրերում`գերակայությունը տալով գյուղական բնակավայրերին:

Placeholder
«Գլորիա-Սարտիս» կարի ֆաբրիկայում աշխատեղերն ավելացել են ևս 1000-ով` ի շնորհիվ ՀՀ Նախագահի