Վիլլաշ-Բոաշը պատրաստ է գլխավորել «Բարսելոնը»
Աշխարհում
13:15 27/04/2012

Վիլլաշ-Բոաշը պատրաստ է գլխավորել «Բարսելոնը»

Պորտուգալացի մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը, ով ընթացիկ մրցաշրջանի ընթացքում հեռացվել է «Չելսիից», պատրաստ է գլխավորել «Բարսելոնը» և այդ հարցով արդեն կապվել է կատալոնյան ակումբի ղեկավարության հետ: Այս մասին գրում է իսպանական «Sport» թերթի տեղեկատվական կայքը:

Ինչպես հայտնել է BBC-ն, «Բարսելոնի» ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդիպել է ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելի հետ և երկարատև զրույցի ընթացքում հայտարարել է, որ չի կարող շարունակել աշխատանքն ակումբում: Սպասվում է, որ 41-ամյա մասնագետը մեկ տարի կհանգստանա ֆուտբոլից:

«Մեր տեղեկատվության համաձայն` պորտուգալացի մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշն արդեն կապվել է «Բարսելոնի» ղեկավարության հետ` հայտարարելով, որ հետաքրքրված է այդ թիմի հետ աշխատանքով, եթե Խոսեպ Գվարդիոլան մրցաշրջանի ավարտից հետո որոշի հեռանալ թիմից»,- նշված է վերը նշված կայքի հրապարակման մեջ:

Placeholder
Վիլլաշ-Բոաշը պատրաստ է գլխավորել «Բարսելոնը»