300 000 ԱՄՆ դոլար` վարչապետին «մրոտելու» համար
Օրվա մամուլ
09:20 28/04/2012

300 000 ԱՄՆ դոլար` վարչապետին «մրոտելու» համար

«Առավոտը» գրում է, թե իր ունեցած տեղեկություններով` նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում գործադիր իշխանությանն ուղղված քննադատություններով լի հոդվածները ողողելու են մամուլը: Հետաքրքիր է, որ այդ «նախաձեռնությունը» որոշ կառավարամերձ շրջանակներից է գալիս, և սույն գործի համար աստղաբաշխական գումար է ներդրվելու` 300 000 ԱՄՆ դոլար: Թերթի աղբյուրները նշում են, որ այդ մասին կառավարությունում գիտեն, սակայն սառնասիրտ վերաբերմունք են դրսևորում:

Placeholder
300 000 ԱՄՆ դոլար` վարչապետին «մրոտելու» համար