Քննարկվել են «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցությանն առնչվող հարցեր
Տնտեսություն
16:34 28/04/2012

Քննարկվել են «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխավոր մենեջեր Վերոնիկա Պրիկրիլովային:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչությունից, zրուցակիները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձել էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում, վարչապետ Սարգսյանը կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրումը:

Տիկին Պրիկրիլովան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ մեր երկրում «Մայքրոսոֆթ»-ի կողմից իրականացվող ծրագրերին աջակցություն ցուցաբարելու համար և պատրաստակամություն հայտնել՝ կիսվել էլեկտրոնային կառավարման համակարգում «Մայքրոսոֆթ»-ի ունեցած փորձով:
 

Placeholder
Քննարկվել են «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցությանն առնչվող հարցեր