Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի հայտնի դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինը ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար
Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 2-ին տեղի է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, մենակատար` IMG Artists և Sony Classical Artists անդամ, Astral Artist National Auditions և Classical Recording Foundation-ի կրկնակի մրցանակակիր դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթին (ԱՄՆ): Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Ծրագրում հնչելու է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Միխայիլ Կոկժաևի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները: