Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նախընտրական քարոզարշավն այս փուլում նորմալ եմ գնահատում, ճիշտ է, ընթացքում որոշ քաղաքական ուժեր հաղորդումներ են ներկայացնում ընտրացուցակների անճշտությունների կամ այս կամ այն բնակավայրում տեղ գտնող խնդիրների մասին, սակայն ոստիկանությունն ու համապատասխան մարմինները ինչպես որ կարգն է, արագ արձագանքում են այդ ամենին»,- անդրադառնալով նախընրական պրոցեսի ներկա փուլին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքերով, ՀՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է նախընտրական պրոցեսում և ակտիվ հանդիպումներ է ունենում Հայաստանի բոլոր բնակավայրերում:
«Այդ հանդիպումները կարևոր են նրանով, որ ժողովուրդը ներկայացնում է այս կամ այն հարցի հետ կապված իր մտահոգությունը, ինչը մենք, բնականաբար հաշվի ենք առնում:
Այս հանդիպումները միաժամանակ ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն բավականին մեծ էլեկտորատ ունի, ով վստահում ու իր ձայնը տալու է մեր կուսակցությանը»,- ասաց Կ. Աճեմյանը: