Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել
Քաղաքական
14:40 30/04/2012

Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտոնական կայքէջից:

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, աշխարհի բոլոր մարդիկ նշում են Հայոց ցեղասպանության օրը: Այս տարի նշվում է այդ սարսափելի իրադարձության 97-րդ տարելիցը, որի ժամանակ մոտ 1.5 միլիոն հայեր սպանվել են: Եվ մեր պարտքն է հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր տառապել են այդ ժամանակ: Մեր պարտքն է միանալ Նյու Յորքի Հայ Դատի հանձնախմբին և վերահաստատել մեր խոստումը՝ քայլեր ձեռնարկել, որ նման ոտնձգություններ երբեք էլ տեղի չունենան:

Հայ ժողովրդի կոտորածը սկսվել է Կոստանդնապոլսում, որտեղ քաղաքական, կրոնական և մտավորական առաջնորդները ձերբակալվել ու սպավել են թուրքերի կողմից և սա մենք ճանաչում ենք որպես ցեղասպանության օրինակ: Հայ կանայք, տղամարդիկ և երեխաները կանոնավոր կերպով սպանվել են կամ տեղահանվել իրենց հայրենիքից: Առնվազն մեկ միլիոն հայ է ողջ մնացել և հազարավորները բնակություն են հաստատել մեր երկրում՝ կյանքով լի հայկական համայնքը Նյու Յորքում զարգացել է 19-րդ դարից սկսած:

Գիտակցելով անցյալը, մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում ապագայի համար, որպեսզի չլինեն խտրականություն և անհանդուրժողականություն: Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը կարևոր հնարավորություն է ոչ միայն  բոլոր նահատականերին հիշելու,  այլև մեր հայկական համայնքի կողմից ցուցաբերված հսկայական աջակցությունը Նյու Յորքին հիշելու»,-նշված է հայտարարության մեջ:

Placeholder
Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել