«Ժառանգության» գրասենյակը` Մ. Բաղդասարովի տարածքում
Օրվա մամուլ
09:25 01/05/2012

«Ժառանգության» գրասենյակը` Մ. Բաղդասարովի տարածքում

«Ժողովուրդը» գրում է. «Զարմանալիորեն սկսել են խաչվել իշխանությունների և «Ժառանգություն» կուսակցության ճանապարհները. բանն այն է, որ «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական շտաբը տեղակայված է Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում։ Այս տարածքը, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, պատկանում է Միխայիլ Բաղդասարովին։ Նախկինում էլ այնտեղ գործում էր Բաղղասարովի «Արմավիա» ընկերությունը։ Մեր աղբյուրների պնդմամբ՝«Ժառանգություն»-ն այդ տարածքի համար նույնիսկ վարձ չի վճարում»։

Թերթի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հերքել է վարձ չտալու մասին լուրը, իսկ այն, որ տարածքը պատկանում է Բաղդասարովին, ո՛չ հերքել, ոչ էլ հաստատել է՝ ասելով, որ չի տեսել սեփականության վկայագիրը»։

Placeholder
«Ժառանգության» գրասենյակը` Մ. Բաղդասարովի տարածքում