Զլատան Իբրահիմովիչ. «Ես նման եմ որակյալ գինու»
Աշխարհում
14:45 01/05/2012

Զլատան Իբրահիմովիչ. «Ես նման եմ որակյալ գինու»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի` ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»: Զլատանը նշել է, որ ինքը երջանիկ է «Միլանում»:

«Նոր առաջարկ ստանալը միշտ էլ հաճելի է, սակայն ես շատ ակումբներում եմ հանդես եկել և հասկացել եմ մի շատ կարևոր բան. եթե երջանիկ ես այն ակումբում, որի մարզաշապիկն ես կրում, ապա չի կարելի տեղափոխվել: Ես երջանիկ եմ «Միլանում» և ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Այստեղ բոլորն ինձ սիրում ու հարգում են: Նման եմ որակյալ գինու. որքան մեծանում եմ, այնքան ավելի լավ եմ խաղում և արդեն մտածում եմ «Միլանի» հաջորդ մրցաշրջանի մասին»,- ասել է Իբրահիմովիչը:

Ի դեպ, Իբրահիմովիչը մեկնաբանել է նաև Գվարդիոլայի` «Միլան» հնարավոր տեղափոխության հետ կապված լուրերը: Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, Իբրահիմովիչը հայտարարել է, որ եթե Գվարդիոլան տեղափոխվի «Միլան», ինքը կհեռանա իտալական այդ թիմից:

Այնպես որ, առանց կրակի ծուխ չի լինում: Սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը և տեսնենք, թե Իբրահիմովիչն արդյոք նոր մրցաշրջանը կդիմավորի՞ «Միլանում»:

Placeholder
Զլատան Իբրահիմովիչ. «Ես նման եմ որակյալ գինու»