Ինչ սկզբունքով կձևավորվի կառավարությունը
Օրվա մամուլ
09:32 02/05/2012

Ինչ սկզբունքով կձևավորվի կառավարությունը

«Հրապարակ»-ի տեղեկություններով` կառավարության կազմում կլինեն այն անձինք, ովքեր ընտրությունների ժամանակ շատ ձայն կբերեն: «Թերևս այս մասին է փաստում շատ ՀՀԿ-ականների, այդ թվում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի` վերջին օրերին ցուցաբերած առանձնակի ակտիվությունը Կենտրոն համայնքում: Գաղտնիք չէ, որ Բեգլարյանը, ով մեծ հեղինակություն ունի Կենտրոնում, մինչև վերջերս բավականին պասիվ էր, իսկ վերջին օրերին նա հսկայական աշխատանք է տարել, որ Կենտրում անցնեն ՀՀԿ թեկնածուները` Ռուբեն Սադոյանն ու Գարեգին Նուշիկյանը, և ՀՀԿ համամասնական ցուցակն էլ պատկառելի թվով ձայներ բերի»:

Placeholder
Ինչ սկզբունքով կձևավորվի կառավարությունը