Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պորտուգալացի ֆուտբոլային մասնագետ Անդրե Վիլլաշ-Բոաշը, ով ընթացիկ մրցաշրջանում աշխատում էր Լոնդոնի «Չելսիում», սակայն այդ պաշտոնից հեռացվեց անբավարար արդյունքների պատճառով, համարվում է իտալական «Ռոմայի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն: Այս մասին հայտնում է պորտուգալական մամուլը:
Նշվում է, որ ակումբն ու մասնագետն արդեն նախնական համաձայնության են հանգել, սակայն բանակցությունները պաշտոնապես կսկսվեն Իտալիայի առաջնության ավարտից հետո: Հռոմեական ակումբի ղեկավարությունը պատրաստ է պաշտոնաթող անել մասնագետների ու երկրպագուների կողմից քննադատվող իսպանացի Լուիս Էնրիկեին: