Լիոնել Մեսսին գերազանցեց Գերդ Մյուլլերի ռեկորդը
Աշխարհում
12:44 03/05/2012

Լիոնել Մեսսին գերազանցեց Գերդ Մյուլլերի ռեկորդը

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին «Մալագայի» հետ հանդիպման 64-րդ րոպեին հեթ-տրիկ ձևակերպեց` դրանով մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով գերազանցելով Գերդ Մյուլլերի ռեկորդը: Անցած դարի 60-ականների վերջի և 70-ականների սկզբի լեգենդար հարձակվողի ցուցանիշը 67 գոլ էր, և երեկ երեկոյան արգենտինացի ֆուտբոլիստն անցավ այդ սահմանագիծը:

Մեսսին հեթ-տրիկների քանակով հավասարվեց «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ. այժմ այդ ֆուտբոլիստներն իրենց ակտիվում 7-ական հեթ-տրիկ ունեն:

Placeholder
Լիոնել Մեսսին գերազանցեց Գերդ Մյուլլերի ռեկորդը