Ն. Զոհրաբյանը անհեթեթություն որակեց ՀԱԿ-ին միանալու մասին տեղեկատվությունը
Քաղաքական
14:36 03/05/2012

Ն. Զոհրաբյանը անհեթեթություն որակեց ՀԱԿ-ին միանալու մասին տեղեկատվությունը

«Դա կատարյալ անհեթեթություն է»,-Panorama.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե` «Մատենադարանում ժամը 17:00-ին ԲՀԿ հանրահավաքից հետո հրահանգ է իջեցված հանրահավաքի ԲՀԿ-ական մասնակիցներին գնալ Ազատության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին տեղի է ունենալու ՀԱԿ հանրահավաքը:

Ն. Զոհրաբյանը խորհուրդ տվեց այդ անհեթեթության պատվիրատուներին շատ ավելի կարևոր գործերով զբաղվել.«Եթե իրենք կարևոր գործեր իհարկե ունեն»,- ավելացրեց նա:

Նշենք, որ քարոզչության պատասխանատուն ուշադրություն դարձրեց նաև այն հանգամանքին, որ այդ ապատեղեկատվության մեջ անգամ հանրահավաքի մեկնարկի ժամն է սխալ տված` ոչ թե ժամը 17.00-ին, այլ 17.30 է մեկնարկելու ԲՀԿ հանրահավաքը:

Placeholder
Ն. Զոհրաբյանը անհեթեթություն որակեց ՀԱԿ-ին միանալու մասին տեղեկատվությունը